Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ` 26 տարեկան Անահիտ Սահակյանը:

Լաբորատոր-գործիքային հետազոտություններ կատարելուց հետո հաստատվել էին բժիշկների կասկածները: Անահիտը կենտրոն ընդունվելու պահին միաժամանակ երկու ծանր պաթոլոգիա է ունեցել: Մասնագիտական գրականության մեջ էլ բժիշկները չեն կարողանում գտնել նման իրավիճակ, երբ հիվանդի մոտ առկա են երկու իրարից տարբեր հիվանդություններ, երկուսն էլ սուր վիճակով:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արա Վարդանյանի ղեկավարությամբ որոշվել է անմիջապես վիրահատել և ամեն գնով փրկել երիտասարդ աղջկա կյանքը: Այդ օրը միանգամից երկու բարդ վիրահատություն է կատարվել:

Հետվիրահատական ընթացքը հսկվել է վերակենդանացման բաժանմունքում, հիվանդի վիճակը գնահատվել է կայուն ծանր, սակայն մեկ շաբաթ անց ցուցանիշների կտրուկ վատացում է գրանցել, կրկնակի հետազոտություններից պարզվել է, որ նոր խնդիր է զարգացել որովայնում:

Անհապաղ որոշվել է երրորդ անգամ վիրահատել հիվանդին, այս անգամ առավել ծավալուն միջամտությամբ:

Անահիտին ևս մեկ վիրահատոթյուն է սպասվում, նա այլևս անհանգստություն չունի, անցյալում են անորոշությունը, ցավերը և վախերը: Երեք ամիս ու Անահիտին այլևս ոչ մի անհանգստություն չի հիշեցնի ամիսներ տևած չարչարանքները:

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ